‘Ռուսաստանը չի հետևի ԵԽԽՎ-ի հորդորներին’

1048

Պաշտոնական Մոսկվան մտադիր չէ հետևելու ԵԽԽՎ-ի՝ պետական իշխանության համակարգի ժողովրդավարացման վերաբերյալ տրված խորհուրդներին:

Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, գրում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

«Չենք կարծում, որ նման ձևակերպումները տեղին են, և բնականաբար՝ չենք հետևի դրանց»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ն Ռուսաստանի հարցերով բանաձև էր ընդունել, որում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ՌԴ նախագահ Պուտինին հստակ կոչ էր արվել «երկրում ժողովրդավարական փոփոխություններ անցկացնել, այլ ոչ թե ուժեղացնել համակարգի ավտորիտար բնույթը»:

Եվրոպացի խորհրդարանականները նաև մտահոգություն էին հայտնել Ռուսաստանում հավաքների մասին օրենքի մեջ արված փոփոխությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը խստացնող օրինագծերի ընդունման առիթով:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյան. Թերությունների 90 տոկոսը վերացված է’
Հաջորդ հոդվածը‘Մեկ հայ և մեկ Ադրբեջանի նախկին քաղաքացի՝ ԱՄՆ-Ռուսաստան լրտեսական սկանդալի հերոսներ’