‘Ռուսաստանը ցավակցում է Կարեն Պետրոսյանի հարազատներին եւ կոչ անում վերադարձնել նրա մարմինը’

1133

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ադրբեջանական գերության մեջ զոհված Կարեն Պետրոսյանի հարազատներին եւ կոչ արել վերադարձնել նրա մարմինը, տեղեկացնում է գերատեսչության պաշտոնական կայքը

«Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, եւ ոչ միայն զինված բախումների ընթացքում: Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի հարազատներին եւ մտերիմներին, ինչպես նաեւ՝ իրենց կյանքը կորցրած այլ հայերի եւ ադրբեջանցիների հարազատներին: Կարծում ենք՝ անհրաժեշտ է մանրամասն հետաքննել նման կարգի միջադեպերը», — ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի համապատասխան հայտարարության մեջ:

Լուկաշեւիչը նաեւ կոչ է անում  գործնականում կիրառել 2010-ի հոկտեմբերի 27-ին Իլհամ Ալիեւի, Սերժ Սարգսյանի եւ ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համատեղ հայտարարության դրույթները՝ Մինսկի խմբի եւ ԿԽՄԿ աջակցությամբ զեհվածների մարմինները վերադարձնելու մասին:

Նախորդ հոդվածը‘Երկու տարվա գերությունից հետո Սիրիայում ազատ է արձակվել ամերիկացի լրագրողը ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է դերասան և ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոն’