‘Ռուսաստանը և ԱՄՆ-ը կվերսկսեն բանակցությունները Սիրիայի վերաբերյալ’

10050

Ռուսաստանը և ԱՄՆ-ը հայտարարել են, որ վերսկսում են բանակցությունները Սիրիայի հակամարտության շուրջ, որոնք ընդհատվել էին այս ամսի սկզբին, Վաշինգտոնի նախաձեռնությամբ և զինադադարի հասնելու վերաբերյալ երկու երկրների միջև առկա սուր տարաձայնությունների պատճառով:

Այժմ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա շաբաթ օրը Շվեյցարիայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք ազդեցիկ տերությունների ներկայացուցիչների հետ:

Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ճգնաժամի հաղթահարման ուղիները, այդ թվում՝ բռնությունների դադարեցման և հումանիտար օգնության մատակարարումը վերսկսելու հարցերը:

Ակնկալվում է, որ Լոզանի բանակցություններին կմասնակցեն տարածաշրջանային այնպիսի առանցքային դերակատարներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Նիդեռլանդներ. Էֆթանազիա՝ ոչ միայն մահացու հիվանդների համար’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Ահազանգ’