‘Ռուսաստանից եկող տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ–ից` ավելացել. «ՉԻ»’

1450

Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են, գրում է «ՉԻ»–ն` հղում անելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվությանը։ Համաձայն այդ փաստաթղթի, 2014թ. ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով փոխանցվել է 1 մլրդ 728.5 մլն դոլար՝ նախորդ տարվա 1 մլրդ 869.7-ի փոխարեն: Նվազել են ՌԴ-ից կատարվող փոխանցումները. 2014թ. ընթացքում ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 1.4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1.6 մլրդի փոխարեն: Իսկ ԱՄՆ-ից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների քանակն աճել է՝ 82.3 մլն դոլարից դառնալով 103.6 մլն։

Նախորդ հոդվածը‘Կալանավայրերի վարչությունը թաքցնում է մահվան դեպքերը. «Հրապարակ».’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դադարեցնել ազգային առաջնությունը’