Ռուսաստանի դեսպանը ԱՄՆ-ը համեմատել է «վատ տեսնող կովբոյի» հետ

458

Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների փաթեթը սահմանելուց հետո ԱՄՆ-ը հիշեցնում է վատ տեսողություն ունեցող կովբոյի, որը «շրջանաձև վարգում է ձին ու կրակում՝ առանց թիրախը տեսնելու», հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

Նրա խոսքը մեջբերել է դիվանագիտական առաքելությունը։

«Այնպիսի տպավորություն է, որ վարչակազմը, չիմանալով, թե ուրիշ ինչպես ուշադրություն հրավիրի իր սահմանափակումների վրա, շրջանաձև պտտվում է ձիով` վատ տեսնող կովբոյի պես, ու կրակում՝ թիրախները չտարբերակելով»,- ասել է Անտոնովը։

Դեսպանի կարծիքով՝  պատժամիջոցների պարույրը շարունակ պտտող Նահանգների «պնդաճակատությունը» այլևս ոչ մեկին չի զարմացնում։

«ԱՄՆ իշխանությունները հրաժարվում են ընդունել, որ միակողմանի անօրինական քայլերը ընդունակ չեն հասցնելու իրենց հայտարարած նպատակակետերին։ Ընդհակառակը, դրանք խփում են Միացյալ Նահանգների շահերին, գլոբալ տնտեսությունը վերականգնելու հեռանկարներին»,- հավելել է ռուսաստանցի դիվանագետը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարյուր տարին հատած բնակիչների թիվը Ճապոնիայում 90 հազարից ավելի է
Հաջորդ հոդվածըԷրդողանը հայտարարել է, որ լարվածությունն աշխարհում սաստկանում է