‘ Ռուսաստանի կոմունիստները սեփական հեռուստաալիքն են բացել’

899

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության «Կարմիր գիծ» հեռուստաալիքը հեռարձակման թույլտվություն է ստացել, հայտարարել է կուսակցության առաջնորդ Գեննադի Զյուգանովը:

«Մեր «Կարմիր գիծ» ալիքը մեկ օր առաջ պաշտոնապես լիցենզիա է ստացել եւ պատրաստ է ողջ երկրով մեկ հեռարձակում սկսելու», — ասել է Զյուգանովը կուսակցության պլենումի ժամանակ, փոխանցում է Interfax-ը:

Սրանից առաջ ալիքը հեռարձակվում էր համացանցով: Հեռուստաալիքով ցուցադրում են ըհիմնականում փաստագրական ֆիլմեր, հատուկ ռեպորտաժներ, քաղաքական թոք-շոուներ եւ հարցազրույցներ:

 

Նախորդ հոդվածը‘Ալիեւն ու Սարգսյանը կհանդիպեն հոկտեմբերի 27-ին Փարիզում ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Պայքարել չգիտեք, գոնե պայքարողների ոտքի տակ մի ընկեք’