‘Ռուսաստանի ՊԻԴԾ-ն հաստատել է, որ ՀՀ ԱՆ-ից ստացել է Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ հայցը’

1136

Ռուսաստանի Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը Հայաստանի արդարադատության նախարարությունից ստացել է Ռուսաստանում խոշոր ՃՏՊ-ի համար դատապարտված Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ դիմումը, ինչպես նաև հաստատել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հանձնարարել է նախապատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Փորձագետները տարբեր կերպ են գնահատում Հայաստանի իշխանությունների դիմումում քաղաքական ենթատեքստի առկայությունը:

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը նշել է, որ նման պահանջի բարձրացման համար էական դեր է կատարել «Պերմյակովի գործը», իսկ «մինչ այդ Հրաչյա Հարությունյանին այնքան էլ չէին հիշում»:

Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու դիմումը ոչ մի կապ չունի երկրում ներքաղաքական իրավիճակի հետ, և պետք չէ այդտեղ քաղաքական ենթատեքստ փնտրել:

Նախորդ հոդվածը‘Իրաքի ՌՕՈՒ-ի ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի առնվազն 60 գրոհային է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Կյանքի 90-րդ տարում Հավանայում վախճանվել է Ֆիդելի սիրեցյալը’