‘Ռուսաստանի ռազմական օբյեկտները տեսչական ստուգման են ենթարկվում օդից’

1026

Էստոնիայի և Ֆինլանդիայի համատեղ առաքելությունը օգոստոսի 19-23-ը  ռազմական օբյեկտներն ուսումնասիրելու նպատակով տեսչական թռիչքներ է իրականացնելու Ռուսաստանի տարածքում՝ բաց երկնքի վերաբերյալ միջազգային պայմանագրի  շրջանականերում: Միևնույն ժամանակ ռուսաստանցի տեսուչները նույնատիպ թռիչքներ կիրականացնեն Դանիայի տարածքում:

Բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2002 թ., սահմանում է վերահսկիչ, անզեն թռիչքների ռեժիմ՝ պայմանագրին միացած բոլոր 34 երկրների տարածքներում՝ ռազմական ենթակառույցների թափանցիկությունը մեծացնելու նպատակով: Փաստաթղթի համաձայն՝ հսկիչ ինքնաթիռներում կարող են տեղադրվել տեսախցիկներ և ինֆրակարմիր ճառագայթման սենսորներ, իսկ թռիչքների արրդյունքում ստացված տվյալները հասանելի են պայմանագրի անդամ բոլոր երկրների համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնաֆրիկյան Հանրապետության նոր նախագահը երդում է տվել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սա է թանկացումների վերջին տարափի եւ կողոպուտի քաղաքական իմաստը’