‘Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատագույնն են պատմության ողջ ընթացքում’

1230

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի են վատացել, քան սառը պատերազմի ժամանակներում էին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, թե Մոսկվան և Վաշինգտոնը գտնվում են «մի կետում, որ շատ, շատ ավելի ցածր է, քան երբևէ»: Փոխնախարարի խոսքով՝ հակամարտության ամենավատ տարիներին հակառակորդները կարող էին կանխատեսել, թե հարաբերություններն ինչպես են զարգանալու, մինչդեռ հիմա այդ փոփոխություններն անկանխատեսելի են դարձել:

Ռյաբկովը նշել է, որ պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը կնպաստի վստահության միջոցառումների ամրապնդումը, օրինակ՝ դիվանագետներին ետ կանչելու և դիվանագիտական առաքելությունները փակելու պրակտիկայի դադարեցումը: Ռուսաստանյան կողմը հավատում է փոխհարաբերությունների առաջընթացին, հավաստիացրել է փոխնախարարը, սակայն դրանցում «հրաշքը տեղ չունի»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երթ Մոսկվայում. տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Norway chess. Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է’