‘Ռուսաստանն առաջարկել է միջազգային վերահսկողություն սահմանել Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ’

798

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դամասկոսին կոչ է արել քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողության ենթակայության, պայմանավորվել այդ զինանոցը ոչնչացնելու մասին և միանալ Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը:

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Սիրիային քիմիական զենքը հանձնել Ռուսաստանին և միջազգային հանրության վերահսկողությամբ ոչնչացնել դրանք ռուսաստանյան հրաձգարաններում:

Իրանը և Չինաստանն արդեն հայտարարել են, որ պաշտպանում են և ողջունում Ռուսաստանի նախաձեռնությունը, ինչը Դամասկոսին հնարավորություն կտա խուսափել Սիրիայի դեմ ռազմական գործողություններից, այսօր հաղորդել է Reuters-ը: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ համաձայն են Ռուսաստանի առաջարկին: Մինչդեռ սիրիական ընդդիմությունն անընդունելի է համարում այն, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաքրքրություն է դրսևորել Ռուսաստանի առաջարկի նկատմամբ, փոխանցում է РИА Новости-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լիսկայի որդու փաստաբան. Ես Տիգրան Խաչատրյանի փաստաբանն եմ, այլ հարցերի պատասխանելը ինձ համար անթույլատրելի է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան — Դանիա (ուղիղ)’