‘Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվել է Ջոն Հանսթմանը’

2147

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանին առաջադրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ներկայումս Հանթսմանը ԱՄՆ-ում հեղինակավոր քաղաքագիտական կենտրոնի՝ Ատլանտյան խորհրդի ղեկավարն է, նա  նաև ղեկավարում էօնկոլոգիայի դեմ պայքարի հիմնադրամը: Նախկինում նա եղել է ԱՄՆ դեսպանը Չինաստանում և Սինգապուրում, Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ԱՄՆ առևտրի փոխնախարարի օգնականը, տեղեկացնում է Սպիտակ տունը:

Այժմ Հանթսմանի թեկնածությունը պետք է քննարկի ԱՄՆ սենատը:

Հանթսմանն ամուսնացած է, ունի յոթ երեխա: Նրա ունեցվածքը գնահատվում է մոտավորապես մեկ միլիարդ դոլար: 2012 թ. եղել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկանծուներից մեկը, սակայն հետո դուրս է եկել ընտրապայքարից՝ պաշտպանելով Միթ Ռոմիի թեկանծությունը: Բազմիցս հանդես է եկել Թրամփի քննադատությամբ:

Ռուսաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Թեֆթի ժամկետն սպառվում է աշնանը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Արդյո՞ք Մալոռոսիայի մասին հայտարարությունը համաձայնեցվել է Կրեմլի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ֆիրդուսի շուկայի աշխատողները սպասում են կառավարության ներկայացուցիչներին’