‘Ռուսաստանում բնակվող «հերթական հայը» «աչքի է ընկել» զինված կողոպուտի մեջ’

915

Ռուսաստանյան Ներքին Տագիլում «հայը փայտով հարվածել է 30-ամյա մի կնոջ եւ կողոպտել է նրան», հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ուշագրավ է, որ հանցագործությունը տեղի է ունեցել դեռեւս հուլիսի 20-ին, բայց Սվերդլովսկի մարզի ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տրածել դրա մասին միայն այսօր:

Ըստ հաղորդագրության, որը փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, կինը երեկոյան ժամը 10-ին նստած է եղել տեղի դպրոցի բակի նստարանին, այնուհետեւ նրան է մոտեցել «կովկասյան արտաքինով մի տղամարդ» եւ նստել նստարանի հակառակ ծայրին: Կինն ուշադրություն չի դարձրել նրա վրա, շարունակել է նստած մնալ, ապա, շուրջ 40 րոպե անց, տղամարդը հանկարծակի վեր է թռել տեղից, ձեռքի տակ եղած փայտով հարվածէլ է կնոջ գլխին եւ արդեն ուշաթափ կնոջից խլել է նրա պայուսակն ու փախել:

Կարճ ժամանակում ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել ենթադրյալ հանցագործին: Հայաստանի 49-ամյա քաղաքացի Սայաթ Հարությունյանը խոստովանել է մեղքը: Նրա տված ցուցմունքից պարզ է դարձել, որ նա Հայաստանից Ռուսաստան՝ իր ազգականի մոտ է եկել 2009-ին, ներկայումս մշտական աշխատանք եւ բնակության վայր չունի: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ. Սահմանում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ Ադրբեջանի վրա է’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Էտի ժամանակը. Անտեսանելի պատմութիւն ‘