‘Ռուսաստանում տրակտորների մրցարշավ է անցկացվել. Տեսանյութ’

1061

Դոնի Ռոստովի մոտ կայացել է «Бизон-Трек-Шоу» տրակտորների ամենամյա մրցարշավը: Ռուսաստանի տարածքում միակ նման միջոցառումը ընթացել է 30 աստիճան շոգի պայմաններում, սակայն դա չի խանգարել, որպեսզի ուշագրավ այս արշավին հետեւեն մի քանի տասնյակ հազար հանդիսական:

Գյուղատնտեսական աշխատանքներից վերաորակավորված տրակտորների շոուն ոչ միայն դիտարժան է ստացվել, այլ նաեւ էքստրեմալ, որի ընթացքում տրակտորները բազմիցս շուռ են եկել:

Արշավորդները, այսինքն՝ տրակտորիստները հաղթահարել են 12 կմ երկարությամբ ճանապարհ, որտեղ եղել են կտրուկ վայրէջքներ եւ ոլորաններ, տրամպլիններ, վտանգավոր հատվածներ:

Ռուսաստանը եւ Ուկրաինան ներկայացնող 33 մասնակիցների թվում առաջին անգամ նաեւ կին է եղել:

Նշենք, որ հաղթողները որպես պարգեւ ստացել են նոր տրակտորներ:

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Էս զավթիչների ռեժիմը պիտի կործանել’
Հաջորդ հոդվածը‘Նախագահին վիրավորելը թանկ հաճույք է ‘