‘Լևոն Բարսեղյան. Էս զավթիչների ռեժիմը պիտի կործանել’

1602

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Բոլոր երկրներում էլ թերուսներ կան, ամենուր էլ խնդիրները զենքով լուծելու, վիրավորանքին կամ քննադատությանը բռնությամբ պատասխանելու, սեփական լիբիդոն անբարո եղանակներով սպառելու հակված կամ պատրաստ կենդանիներ կան` Նորվեգներից մինչեւ Բանգլադեշ, Մալդիվներից մինչեւ Սարիղամիշ, բացառիկ տարածքներ կամ էթնոսներ չկան, ուր գող, ավազակ, մարդասպան, պեդոֆիլ չլինի, բայց ամենուր չէ, որ էդ սորտը պետական կամ համայնքային պաշտոնների ու հանրային միջոցների կառավարման իրավունքի է հասնում, պետություններն ու հասարակությունները այդ սորտին իր տեղում պահելու տարբեր որակների ֆիլտրացիոն համակարգեր ունեն: Համակարգերը տարբեր են, մենք էլ ենք ուրիշ, մեզանում այդ սորտը այդ դիրքերը գրավել է իհարկե ոչ պատահականորեն, դա օրինաչափ եւ տրամաբանված արգասիքն է իշխանության զավթման եւ զավթիչների որակների: Սերժ Սարգսյանի ռեժիմը իհարկե կուզեր, որ դրանց փոխարեն իր պաշտոնյաները ավելի զուսպ, կիրթ, համեստ, հարգալից լինեին, չափավոր անօրեն, գլխացավանքը նվազ կլիներ, բայց դե էս է էդ մարդու կադրային բազան ու կառավարման կարողությունը, որ կարենար, չէ՞ր բարելավի:

Էս զավթիչների ռեժիմը պիտի կործանել, սրանք էվոլյուցիա չեն ապրում, սրանք կամավոր չեն նահանջում, սրանք չգիտեն էլ, թե իրենց զավթած տիրույթի բնիկները «ներողություն» բառ ունեն»:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում բողոքի ալիքը մարո՞ւմ է’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում տրակտորների մրցարշավ է անցկացվել. Տեսանյութ’