‘Ռուսաստանում քաղցկեղի ախտորոշմամբ ապրում է գրեթե 2,8 միլիոն մարդ’

756

Մոտավորապես 2,8 միլիոն ռուսաստանցիներ ապրում են «քաղցկեղ» ախտորոշմամբ, տարեկան ավելի քան կես միլիոն մարդու մոտ հայտնաբերվում է ուռուցքային հիվանդություն, Росбалт-ի փոխանցմամբ՝ այսպիսի տվյալներ է ներկայացրել ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Վալերի Չիսսովը: Ըստ գլխավոր ուռուցքաբանի՝ չարորակ նորագոյություններից բուժված մարդկանց կյանքի տևողությունը մեծանում է: Մասնագետը նաև ավելացրել է, որ Ռուսաստանում քաղցկեղով հիվանդացածության ցուցանիշն ամենաբարձրը չէ, սակայն այն աճում է տարեկան 1,5 տոկոսվ, և այժմ 100 հազար բնակչից 231-ը տառապում է այդ հիվանդությունից:

Հիշեցնենք. փետրվարի 4-ին նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը 2005 թ. ի վեր կազմակերպում է Միջազգային հակաքաղցկեղային միությունը: 

Նախորդ հոդվածը‘ Իրանի նախկին նախարարը հերքել է Գերմանիայում իր ձերբակալության մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Արա Պապյան. Տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, և դա Հայաստանի համար բնավ ցանկալի չէ’