‘ Ռուսաստանցի պրոֆեսոր. Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես ֆորպոստ ‘

869

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից Ռուսաստանը տնտեսական առումով կկորցնի շուրջ $1 մլրդ, այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների զարգացման ռազմավարական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը:

«Բայց պետք չէ մոռանալ քաղաքական շահաբաժինների մասին, որոնք Ռուսաստանը կստանա, և որոնք ավելի էական կլինեն, քան տեսական կորուստները»,- ընդգծել է պրոֆեսորը` նշելով, որ Հայաստան Պուտինի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը ձեռնտու են նաև Երևանին: Միաժամանակ նա կրկնել է ռուսական քաղաքական շրջանակներում հնչող կարծիքը, որ Մոսկվան Հայաստանը դիտարկում է որպես ֆորպոստ Հարավային Կովկասում: 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի «տեսնում է», որ Ռուսաստանը կնվազեցնի գազի գինը’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Հայաստանի առևտրային բանկերի և իրանական «Մելլաթ Բանկի» միջև համագործակցության բացակայությունը խոչընդոտում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը’