‘Ռուսատանը քննադատող ռուս գեղեցկուհիների քանակը ավելանում է’

934

«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում Ռուսաստանի ներկայացուցչի ազդեցիկ ելույթին արձագանքել է մեկ այլ ռուս գեղեցկուհի՝ Краса России-2012 մրցանակի դափնեկիր, 25-ամյա Էլինա Կիրեևան, որը պաշտպանել է հայրենիքի հասցեին խիստ քննադատության խոսքեր հնչեցրած Նատալյա Պերևերզևային:

«Կարծում եմ, որ Նատալյան ամեն ինչ ճիշտ է ասել: Նա միայն բացասական կողմերին չի անդրադարձել, այլ դրական հատկանիշներն էլ է հիշատակել , և ընդհանրապես, ամեն ինչ շատ ճիշտ էր ձևակերպված», հայտարարել է Краса России 2012 Էլինա Կիրեևան՝ Комсомольская правда  պարբերականին տված իր հարցազրույցում:

Հիշեցնենք, որ վերջերս «Միսս աշխարհ 2012» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Նատալյա Պերևերզևան հայտարարել էր, որ «իր Ռուսաստանը տխուր և տանջված երկիր է, որը չի կարողանում հաղթահարել աղքատությունը, կովկասյան պատերազմը և իր ողջ հարստությունը կորզող «ընտրյալներին», սակայն Մայր Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհին Եսենին և Պլիսեցկայա տված  «բարի կով», որից ցանկացած պահի կարելի է քաղցր կաթ ստանալ»:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘Մատը կտրած կալանավորը հանդիպում է պահանջում Հրայր Թովմասյանի հետ, հակառակ դեպքում կկտրի եւս 2 մատները ‘