‘ Ռուսերենը Հայաստանում կարող է հաղթել անգամ առանց ռուսական պարտադրանքի’

1212

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրում է.

«Ռուսերենը Հայաստանում կարող է հաղթել անգամ առանց Ռուսական Սապոգի պարտադրանքի: Ովքեր «ռուսերենի» վերադարձը կապում են միայն ուժային գործոնի հետ, խորապես սխալվում են: Առանց Մաքսային միության էլ շատերը ինքնակամ վերադառնում են «ռուսերենին», կամ էլ անցնում են առաջ` «անգլերենի», և պատճառը ավելի լուրջ է: Հիմնական պատճառը Հայաստանում տիրող իրավիճակն է և դրա ածանցյալ մթնոլորտը: Երբ ցածր, ես կասեի՝ ստոր մշակույթը, ի դեմս Արմենչիկների, վիտամին ակումբների, գալուստսահակյաների (քաղաքական մշակույթ), կճոյանների (մեղա քեզ Աստված` հոգևոր մշակույթ) և այլոց՝ սկսում է նույնականացվել հայկական մշակույթի հետ, բնականաբար, այդ ամենը չընդունող անձինք պետք է ձգտեն մերժել այդ ամենը և որոնել ավելի բարձր մշակույթ և այն արտահայտող լեզվի: Ամեն ինչ պայմանավորել արտաքին գործոններով՝ նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ»:

Նախորդ հոդվածը‘«Հերիք ա լափեք մեր փողերը». Բողոքի ցույց` Կառավարության դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Վենգերովը հանդես կգա Երեւանում’