‘Ռուս-թուրքական ռազմաօդային միջադեպ Թրակիայի հատվածում’

1334

Թուրքական կործանիչները Թրակիայի Կիրկլարելի ափին հարող միջազգային օդային տարածության մեջ որսացել են ռուսական ինքնաթիռ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Գլխավոր շտաբի աղբյուրներին: Ռազմաօդային ուժերի ներկայացուցչի խոսքերով՝ F-16 չորս կործանիչներ ուղեկցել են Սև ծովի ափամերձ գոտով թռչող ռուսական ինքնաթիռը մինչ այն պահը, երբ այն լքել է Թուրքիայի տարածքը  Վրաստանի սահմանով: Թուրքիայի Գլխավոր շտաբից հայտնել են, որ չորս օր առաջ F-16 ինքնաթիռները կրկին գործադրվել են՝ նույն տարածքում ռուսական ինքնաթիռների կողմից հնարավոր խախտումները կանխելու համար: Ռուսաստանի ԱԳՆ-ից դեռևս միջադեպի կապակցությամբ արձագանքներ չկան:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը դժգոհել է Եվրախորհրդարանի բանաձեւից ‘
Հաջորդ հոդվածը‘Օհանյան. Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական տեղաշարժեր, առաջացնելով Հայաստանի խիստ մտահոգությունը’