‘ՌՔԿ. Ավակովի և Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել’

1002

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:

«Ավակովի և Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, որն անցկացվում է  Ինտերպոլի անդամ բոլոր պետությունների տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ավակովի և Կոլոմոյսկու դեմ: Նրանք կասկածվում են «Սպանության կազմակերպում», «Պատերազմ մղելու արգելված միջոցների և մեթոդների կիրառում», «Մարդու առևանգում», «Լրագրողի օրինական գործունեության խոչընդոտում» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կազմակերպման մեջ: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խիզախ մարդակերներ’
Հաջորդ հոդվածը‘Օլանդը և Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը’