‘Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել «գրոհել» իշխանությունների վրա’

1335

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է կիրակի օրը երկրում կայացած ընտրություններին և իր ստեղծած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին կոչ է արել անցնել գրոհի: Այդ մասին նախկին նախագահը հայտարարել է իր facebook-յան տեսաուղերձում:

«Մենք պետք է գրոհենք, գրոհենք և միայն գրոհենք: Ամեն անգամ մեզ զրկում են ընտրություններից, կեղծում են դրանք, ամեն անգամ Իվանիշվիլին («Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» կուսակցության հիմնադիրը) տարբեր հնարքների է դիմում»,- նշել է Սաակաշվիլին՝ նաև համոզմունք հայտնելով, որ իշխանություններն արդեն պարտության եզրին են:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ԱԳՆ աշխատակիցներին ձերբակալելու օրդեր է տրվել’
Հաջորդ հոդվածը‘ԲԴԽ անդամները հավաքվում են Խորհրդի շենքում’