‘Սաակաշվիլի. Ուկրաինական բանակը կարող է գրավել Ռուսաստանը’

926

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ ուկրաինական բանակը կարող է գրավել ողջ Ռուսաստանը: Այդ մասին նա հայտարարել է ուկրաինական  հեռուստատեսությամբ:

«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային սպառազինությունն է: Բայց ԱՄՆ-ն ունի ավելի նորը և եթե այն տրամադրի, և Ուկրաինան պայթեցնի ռուսաստանյան առաջին 50 տանկերը, ամեն ինչ բոլորովին այլ ընթացք կստանա»,- համոզված է Վրաստանի նախկին նախագահը: «Մեր (վրաց) սպաները, որոնց ամերիկացիներն են ուսուցանել, այժմ պատրաստում են ձեր զինվորականներին: Նրանք պատմում են, որ ուկրաինացի զինվորների ոգին աշխարհում լավագույնն է: Եթե նրանց տաս անհրաժեշտ գիտելիքները, հմտություններն ու զենքը, նրանք կարող են ամբողջ Ռուսաստանն էլ գրավել»,- հավելել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահը համոզված է, որ ամենայն հավանականությամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի անհրաժեշտ օգնությունը: «Նրանք տեսել են ուկրաինացի ժողովրդի մեծ պայքարը: Տեսել են, որ Ուկրաինան պատրաստ է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, որոնք ԱՄՆ-ի համար շատ կարևոր են»,- ասել է Սաակաշվիլին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Ինչու Արցախը Հայաստան չէ’
Հաջորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նվազել է ‘