Սադիո Մանեն դարձել է Սենեգալի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

387

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն դարձել է Սենեգալի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։

Աֆրիկայի գավաթի խաղարկության ընտրական փուլի խաղում Սենեգալի հավաքականը 3։1 հաշվով պարտության է մատնել Բենինի թիմին։ Մանեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ եւ ազգային թիմում գոլերի քանակը հասցրել 32-ի։ Մանեն գերազանցել է Անրի Կամարայի ցուցանիշը՝ 29 գոլ։

Սադիո Մանեն Սենեգալի հավաքականում խաղում է 2012թ․ մայիսից, անցկացրել է 89 հանդիպում։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Իգա Շվյոնտեկը երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՇոտլանդիա — Հայաստան հանդիպման մրցավարները