‘Սալահը՝ «Լիվերպուլի» լավագույն խաղացող’

938

Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է «Լիվերպուլի» լավագույն խաղացող ապրիլի հանդիպումների արդյունքում, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Ապրիլին Սալահը մասնակցել է վեց հանդիպումների, խփել հինգ գոլ «Սաութհեմփթոնի», «Հադերսֆիլդի», «Կարդիֆի», «Չելսիի» եւ «Պորտուի» դարպասը։

«Գերազանց ամիս էր մեր թիմի համար, եղան կարեւոր հանդիպումներ, մենք հաղթեցինք բոլոր մրցակիցներին, ինչի համար շատ ուրախ եմ։ Այժմ մեզ սպասվում է վեջին հանդիպումը Պրեմյեր լիգայում եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Դա ամենակարեւորն է մեզ համար»,- ասել է Սալահը մրցանակը ստանալուց հետո։

Սալահն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել 26 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ է տվել Անդեր Էրերային’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ռակիտիչին եւ գնել Պոգբային’