‘Սահմանապահների արձակած գնդակից մահացել է հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի քաղաքացին’

1189

Հուլիսի 31-ի երեկոյան Թուրքիայից Հայաստան անցնել փորձող հովիվի վրա հայկական կողմի սահմանապահները կրակ են արձակել, տեղեկացնում է allturkey.am կայքը:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեի հայտարարությանը, նշել է, որ 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը, ով էլ հատել է սահմանը Կարսի նահանգի Աքքայա բնակավայրի մոտ, ստացված վնասվածքներից մահացել է։

Նրա խոսքերով՝ այժմ թուրք սահմանապահներն ու Աքքայա գյուղի գյուղապետը հայ-թուրքական սահմանում են, որպեսզի վերցնեն սահմանախախտի դին։

Նշենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի Հայաստանի վարչությունը, որն էլ հսկում էր հայ-թուրքական սահմանի այս հատվածը, հաստատել էր, որ սահմանին միջադեպ է գրանցվել, սակայն մանրամասներ չէր ներկայացրել։ 

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Ազատ տնտեսական գոտիները ներկա պայմաններով արդյունավետ լինել չեն կարող’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայում գաղտնազերծել են միջուկային պատերազմ սկսվելու դեպքում թագուհու ուղերձի տեքստը’