Սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

405

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երկրների սահմանապահների միջև, հաղորդել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։

Բատկենյան մարզի Բուլակ Բաշի գյուղում ղրղզական սահմանապահ ջոկատը հանդիպել է տաջիկ սահմանապահների, որոնք, «խախտելով կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ռազմական դիրքեր են գրավել պետական սահմանի չգույքագրված հատվածում»,- հաղորդել է լրատվական գործակալության զրուցակիցը։

«Արհամարհելով տարածքը լքելու վերաբերյալ ղրղզական կողմի օրինական պահանջները՝ տաջիկ սահմանապահները կրակ են բացել։ Ի պատասխան՝ ղրղզական կողմը նույնպես սկսել է կրակել։ Փոխհրաձգության ընթացքում տաջիկական կողմը ականանետներ է կիրառել»,- հայտարարել են սահմանապահ գերատեսչությունում։

Նախնական տվյալներով՝ ղրղզական կողմում զոհեր և վիրավորներ չկան, փոխհրաձգությունը դադարել է։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿադիրովը հանձնարարել է ցուցակագրել ցանկացողներին
Հաջորդ հոդվածըՎրաստանը պատասխանել է Կիևի կոչին