‘Սամսուն. Հայ 5 բռնցքամարտիկներ վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում են’

1383

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Եվրոպա աշխարհամասի՝ Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարը: 

Ապրիլի 13-ին Հայաստանի վեց ներկայացուցիչներ պայքարեցին կիսաեզրափակչի ուղեգրի համար, հինգը պայքարը շարունակելու հնարավորություն ստացան: Կիասեզրափակիչ փուլում են Արթուր Հովհաննիսյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Հովհաննես Բաչկովն ու Վլադիմիր Մարգարյանը: 

Քառորդ եզրափակչում 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը հաղթեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնին: 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի նկատմամբ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պայքարից դուրս թողեց իտալացի Վիչենցո Պիցարդիին, իսկ  64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակին:

Ցավոք, 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվեց Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելին և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

Նախորդ հոդվածը‘Բելգիայում ահաբեկչությունների կազմակերպիչներն ահաբեկչություն էին պատրաստում Փարիզում Եվրո-2016-ի ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘ Ջոկովիչը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի մրցաշարից՝ պարտվելով աշխարհի 55-րդ ռակետին’