‘Սամվել Ալեքսանյանը նոր «օբյեկտ» է կառուցում, իսկ փոքր բիզնեսն ընկնում է փոսը. «ՉԻ»’

2017

Հունվարի 17-ին Էրեբունու նախկին շուկայի տարածքում, փողոցի երկայնքով կառուցված հինգ խանութ-կրպակներ փլուզվել են և ընկել 15 մետր խորությամբ շինարարական հսկայական փոսը: Մամուլի տեղեկությունների համաձայն` այդ տարածքում կառուցվելու է Սամվել Ալեքսանյանի հերթական սուպերմարկետը:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Փաստորեն այսօր Էրեբունու շուկայի տարածքը Հայաստանի տնտեսության մոդելն է և ճգրիտ արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում երկրում. Սամվել Ալեքսանյանը նոր «օբյեկտ» է կառուցում, իսկ փոքր բիզնեսն ընկնում է փոսը: Բայց հապշտապ եզրակացությունների կարիք չկա: Պրն Ալեքսանյանն, անկասկած, կփոխհատուցի կրպակատերերի վնասը: Գուցե նույնիսկ մեծահոգաբար ինքնաթիռի տոմսեր տրամադրի: Համ էլ՝ բա ուզում էիք Էրեբունու նման փոքր թաղամասում տասը հոգի խանութ ունենա՞ն:

Հ.Գ. Նախագահական նստավայրին անմիջապես կպած՝ սուպերմարկետի իդեալական տեղ կա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Բագրատ Տուր»-ի ղեկավարի տան դարպասին մարտական նռնակ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Ես երազում էի դաշտի կենտրոնում տեսնել Մակելելե-Ջերարդ-Լեմպարդ եռյակը»’