Սանդու․ ԶԱԷԿ-ում աղետի ռիսկ կա

348

Nord News հեռուստաալիքի եթերում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հույս է հայտնել, որ կհաջողվի խուսափել աղետից Զապորոժյան ԱԷկում, սակայն նաև հաստատել է միջուկային օբյեկտում վթարի ռիսկերի առկայությունը։

Ավելի վաղ Մոլդովայի էկոլոգիայի նախարարությունում հայտարարել են, որ հետևում են երկրում ռադիացիայի մակարդակին և ուկրաինացի գործընկերների հետ տվյալներ են փոխանակում՝ ռիսկերը գնահատելու համար։

«Մենք հուսով ենք, որ միջուկային աղետից կհաջողվի խուսափել, որովհետև դա ողբերգություն կլինի, հուսով եմ, որ նման սխալ թույլ չեն տա․․․ Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, սակայն ռիսկեր կան»,- հայտարարել է Սանդուն։

Մոլդովայի նախագահի խոսքով՝ երկրի գերատեսչությունները միջոցներ են ձեռք առնում բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Այսպես, Մոլդովայի առողջապահության նախարարությունը Ռումինիայից յոդի կալիումի խմբաքանակ է ստացել, որ բաժանի քաղաքացիներին՝ ռադիացիայի մակարդակը բարձրանալու դեպքում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըFTX Crypto Cup. Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց Դուդային
Հաջորդ հոդվածըՉԺՀ–ն հայտարարել է Դեղին ծովում զորավարժություններ սկսելու մասին