ՉԺՀ–ն հայտարարել է Դեղին ծովում զորավարժություններ սկսելու մասին

361

Օգոստոսի 17-ից 19-ը Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Դեղին ծովի մի քանի շրջաններում, երկրի արևելքում՝ Շանդուն նահանգի առափնյակից ոչ հեռու։

Նման հայտարարություն է արել Չինաստանի ծովային անվտանգության ապահովման վարչությունը։ Նավերի անցումը զորավարժությունների ընթացքում գերատեսչության կայքում ներկայացված կոորդինատների շրջանում  կարգելվի։

Երեքշաբթի Չինաստանի բանակը զորավարժություններ է անցկացրել Հարավչինական ծովի հինգ գոտիներում, Գունադուն նահանգի ափի մոտ, իսկ երկուշաբթի՝ Պենհու կղզիների շրջանում, որոնք Թայվանյան նեղուցի հարավային մասում են գտնվում։

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ակտիվ զորավարժությունները չեն դադարում ամսվա սկզբից, դրանք պատասխան են ամերիկյան պատվիրակությունների այցերին Թայվան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍանդու․ ԶԱԷԿ-ում աղետի ռիսկ կա
Հաջորդ հոդվածըՅուն Սոկ Յոլը՝ ԿԺԴՀ-ում իշխանությունը տապալելու գաղափարի մասին