‘Սանդրո Ռոսել. Որոշ ակումբներ ցանկանում են ապակայունացնել «Բարսելոնան»’

977

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ որոշ ակումբներ ցանկանում են ապակայունացնել իրենց թիմը:

«Այժմ «Մանչեսթեր Սիթին» է, մի ժամանակ` «Արսենալը»: Նրանք գալիս եւ մեր թիմի ակադեմիայի երեխաներին գումարներ են առաջարկում, որոնք մենք պատրաստ չենք առաջարկել` որոշակի չափանիշներ չխախտելու համար:

Մեսին, Բուսկետսը եւ այլ խաղացողներ հանուն շեյխերի միլիոնների չեն դավաճանում իրենց զգացմունքները: Մեսին մեր համար յուրահատուկ արգելակ է հանդիսանում: Եթե որեւէ մեկը ցանկանում է նրան ձեռք բերել, ապա նախ պետք է դիմի նրան, իսկ Մեսին ամեն ինչ անում է, որ այդ փորձերը դադարեն: Այնպես որ, այդ առաջարկություններից մենք նույնիսկ տեղյակ չենք լինում»,- Ռոսելի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին ‘
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինայան. Հայաստանում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունեմ’