‘Սաշիկի տղան շարունակում է «ջիջիլ քցել» հանրությանը թանկարժեք նվերներով (ֆոտո)’

5070

Սերժ Սարգսյանի եղբոր տղան՝ Նարեկը, որն ամուսնացած էր գաջի գործարանի սեփականատեր Գագիկ Հայրապետյանի աղջկա հետ, եւ որոնք վերջին ամիսներին, ըստ հավաստի տեղեկությունների, ամուսնալուծված էին, Այգեստան 10 փողոցում երեկ երեկոյան մի հսկա ծաղկե կոմպոզիցիա էր տեղադրել, որի վրայի սլաքը ուղղված էր դեպի կնոջ տան դուռը, տեղեկացնում է Aravot.am-ը: Փողոցով անցնող ավտոմեքենաները կանգնում՝ լուսանկարում էին Սարգսյանի եղբորորդու թանկարժեք նվերը: «Առավոտ»-ի տեղեկություններով, Երեւանում նմանատիպ ծաղկեփնջեր պատրաստում է Մեկ ծաղկի սրահը, որտեղ կոմպոզիցիաների արժեքը 500 հազար դրամից մինչեւ 50 միլիոն դրամ է: 

\"\"

Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին Սաշիկի տղան նման մի թանկարժեք ծաղկեփունջ էլ տեղադրել էր Հյուսիսային պողոտայում: Մինչ կպարզվեր, որ ծաղկեփունջը Սաշիկի որդու նվերն է իր հարսնացուին, անցորդները ենթադրում էին, թե ինչ-որ կազմակերպություն ծաղկեփունջ ը տեղադրել է Երեւանի ենտրոնում՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի:

\"\"

Նախորդ հոդվածը‘Չինաստանը 55 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի սիրիահայությանը. Սփյուռքի նախարարությունում տեղյակ չեն’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետն ասում է՝ Աբովյան-Մոսկովյան գետնացումը վերանորոգումից հետո դարձյալ գրքի վաճառակետ է լինելու’