‘Սաուդյան Արաբիայի արքայազնը փարիզյան «Դիսնեյլենդում» ծախսել է 15 միլիոն եվրո’

957

Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆախադ ալ -Սաուդը փարիզյան «Դիսնեյլենդում» եռօրյա խնջույքի ժամանակ  ծախսել է  15 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս-պրես գործակալությունը:  

Խնջույքի առիթ է  հանդիսացել այն, որ արքայազնը ավարտել է Ստենֆորդի համալսարանը:

Երեկույթի համար պատրաստվել են Փարիզի դեկորացիաներ՝ մուլտֆիլմերի հերոսներով: Նրանց դերերը կատարել են 80 դերասաններ և պարողներ: Ներկայացումներին ներկա է գտնվել 70 հանդիսատես, որոնց տեղավորել են «Դիսնեյլենդի» տարածքում գտնվող հյուրանոցում:

Խնջույքը անցկացվել է հատուկ միջոցառումների համար նախատեսված վայրում:

Փարիզյան «Դիսնեյլենդում» առանձնացված է 6,5 հազար քառակուսի մետր տարածք, որտեղ տարեկան անցկացվում է մոտ հազար այդպիսի միջոցառում:  

Զվարճանքների այգում արքայազնին տրամադրել են խստացված անվտանգություն:

Նախորդ տարի արքայազն Ֆախադ ալ –Սաուդը փարիզյան «Դիսնեյլենդում» նույնպես կազմակերպել է  խնջույք: Այդ ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, նա ծախսել է շուրջ 800 000 եվրո:

Արքայազն Ֆայզալ բին  Ֆախադ բին Աբդուլլա ալ –Սաուդը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի ութ երեխաներից մեկն է:

 Ֆախադ ալ –Սաուդը աշխատում է երկրի արտաքին գործերի նախարարությունում՝ որպես նախարարին առնթեր ուսանողական հարցերով օգնական: Ինչպես նաև նա վկայում է, որ իրեն են պատկանում մի քանի IT և մեդիա ընկերություններ:  Դրանից բացի արքայազնը բլոգ է վարում «Ֆեյսբուքում»

և «Ինստագրամում»:

 

 

Նախորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն ոչ մի բանի չի հասնի’
Հաջորդ հոդվածը‘Օֆշորային սկանդալ. հայկական համացանցային ԶԼՄ-ների ընտրանքի վիճակագրական դիտարկում’