Սաուդյան Արաբիայի կոնսորցիումը գնել է անգլիական «Նյուքասլը»

365

Սաուդյան Արաբիայի կառավարության Պետական ներդրումների հիմնադրամի, PCP Capital Partners եւ RB Sports & Media խմբերի կոնսորցիումը դարձել է անգլիական «Նյուքասլի» նոր սեփականատերը։

Պրեմիեր լիգան հավանություն է տվել գործարքին՝ ստանալով երաշխիքներ, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը չի վերահսկի ակումբը, հաղորդում է լիգայի կայքը։

14 տարի ակումբը գլխավորած Մայք Էշլին ավարտել է վաճառքի գործընթացը։ Գործարքը գնահատվում է 300 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անգլիայի ընթացիկ առաջնության 7 տուրից հետո «Նյուքասլը» 4 պարտությունից եւ 3 ոչ ոքիից հետո 3 միավորով նախավերջինն է։

Նախորդ հոդվածըԿապառոս․ Հույս ունենք, որ նախորդ երեք խաղերի տրամաբանությունն այլեւս չի կրկնվի
Հաջորդ հոդվածըՌոնալդուն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան ԱՊԼ-ի 3 ակումբների ֆուտբոլիստները միասին