‘Սասուն Միքայելյան. ՀՀՇ-ի համագումարին չեմ մասնակցել միայն ու միայն վատառողջ լինելու պատճառով’

1613

Քիչ հետո կմեկնարկի «Ազատություն» կուսակցության համագումարը, որին ներկա է գտնվելու նաև նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Լրագրողների հետ զրույցում նա շեշտեց, որ ՀՀՇ-ի համագումարին չի մասնակցել միայն ու միայն վատառողջ լինելու պատճառով:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքն էլ է այն կարծիքի, որ եթե ՀԱԿ-ը առաջադրի թեկնածու, ապա դա պետք է լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Սասուն Միքայելյանն ասաց. 
«Ես չեմ գտնում ուրիշ թեկնածու, ով կառաջադրի իր թեկնածությունը»:
Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա, թե ինքը կպաշտպանի՞ արդյոք Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, և դա կախված չէ Լևոն Տեր-Պետրասյանի առաջադրումից:
«Ես իմ կարծիքն ունեմ, համաժողովրդական շարժման մեջ եմ մտել, բնական է՝ ես իմ տեսակետը ունեմ, իմ կողմնորոշումն ունեմ, ժամանակի ընթացքում կկողմնորոշվեմ, տեսնենք՝ թեկնածուները ովքեր կլինեն», -եզրափակեց Ս. Միաքայելյանը:
Նշենք, որ համագումարին ներկա են ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիա Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներից» Ալիկ Արզումանյան ու Խաչատուր Քոքոբելյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է վնասվածքներ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում նվազեցվում են էլեկտրաէներգիայի և գազի սակագները’