‘Ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է վնասվածքներ’

1028

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատերի պայթյունային վնասվածք, 1-ին և 3-րդ մատերի լրիվ անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն:

Պարզվել է, որ նա դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 70 շենքի բակում ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է  վնասվածքներ:

Ըստ բժշկի տեղեկանքի` Ռոբերտ Պ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կայցելի հունվարի 17-ին’
Հաջորդ հոդվածը‘Սասուն Միքայելյան. ՀՀՇ-ի համագումարին չեմ մասնակցել միայն ու միայն վատառողջ լինելու պատճառով’