‘Սարաևոն՝ կրակի մեջ (ֆոտոշարք)’

1153

Փետրվարի 7-ի երեկոյան հազարավոր ցուցարարներ Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում պաշարել են նախագահական նստավայրը և սկսել են այրվող շշեր նետել դրա ուղղությամբ: Ոստիկանական հատուկ ջոկատներին հաջողվել է ետ մղել ցուցարարներին, և վերջիններս հարձակվել են կառավարական համալիրի վրա: Գիշերը Սարաևոյի փողոցներում մնացել են երիտասարդների խմբեր, որոնք անընդհատ բախումների մեջ են մտել ոստիկանության հետ: Նախագահի նստավայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն ժամեր անց: Սարաևոյում վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ՝ և՛ ցուցարարներից, և՛ իրավապահներից:

Ավելի վաղ՝ նույն օրը, ավերվել և հրկիզվել են նաև Տուզլայի և Մոստարի վարչական շենքերը:

Բոսնիայում և Հերցեգովինայում ցույցերը շարունակվում են արդեն երրորդ օրը, սակայն սկզբում դրանք խաղաղ բնույթ էին կրում: Ցուցարարները կառավարությունից պահանջում են տնտեսական առողջացմանն ուղված անհապաղ միջոցառումներ իրականացնել երկրում, որտեղ գործազրկությունը հասել է 40 %-ի:

Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահ Ժիվկո Բուդիմիրը ուղերձով դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով դադարեցնել անկարգությունները, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ալլա Հովհաննիսյան. Փոխհատուցումը պահեք Սերժի ցողունաբուժության համար ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Աֆղանստանում մեկ տարվա ընթացքում զոհերի թիվն աճել է’