‘Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին ‘

798

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:
  

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում զանգվածային ցասման նոր ալիքի վտանգ կա ‘
Հաջորդ հոդվածը‘Մանչեսթերում բացվեց Ալեքս Ֆերգյուսոնի արձանը’