‘Սեբալյոսը գալիք մրցաշրջանը կանցկացնի «Արսենալ»-ում’

1002

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը գալիք մրցաշրջանը կանցկացնի «Արսենալ»-ում: Այս մասին հաստատել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին:

«Ցանկանում էինք վարձակալական հիմունքներով հրավիրել տաղանդավոր ֆուտբոլիստի ու շատ անուններ էինք քննարկում:

Սեբալյոսը հիանալի ֆուտբոլիստ է. գիտեմ նրան «Բետիս»-ի ու «Ռեալ»-ի կազմում ելույթներից: Նա հիանալի հանդես եկավ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում՝ Իսպանիայի առաջնորդելով դեպի չեմպիոնություն»,- 47-ամյա մասնագետի խոսքերը փոխանցում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ BBC-ն հայտարարել էր, որ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը կվարձակալվի մեկ տարով:

Նախորդ հոդվածը‘Corriere dello Sport. «Նապոլի»-ն հրաժարվել է Խամեսի տրանսֆերը գնելու մտադրությունից’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Բարեկրթության առաջին պայմանը ճշմարտությունը չխեղաթյուրելն է, պարոն Աբրահամյան’