‘Սեբաստյան Ֆետելը՝ Եվրոպայի տարվա մարզիկ’

856

«Ֆորմուլա-1»-ի եռակի չեմպիոն Սեբաստյան Ֆետելը Մամուլի լեհական գործակալության անցկացրած ամենամյա հարցման արդյունքում ճանաչվել է տարվա եվրոպացի լավագույն մարզիկ:

Քվեարկության արդյունքում Ֆետելը ստացել է 137 միավոր: Երկրորդը հեծանվորդ Բրեդլի Ուիգինսն է՝ 137 միավոր, երրորդը՝ վազորդ Մո Ֆարան՝ 126:

2012 թվականի 10 լավագույն եվրոպացի մարզիկները.

1. Սեբաստյան Ֆետել (ավտոարշավ) – 137 միավոր

2. Բրեդլի Ուիգինս (հեծանվավազք) – 130

3. Մո Ֆարա (թեթեւ ատլետիկա) – 126

4. Նովակ Ջոկովիչ (թենիս) – 108

5. Անդրես Ինյեստա (ֆուտբոլ) – 103

6. Էնդի Մարեյ (թենիս) – 67

7. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 66

8. Ռանոմի Կրոմովիդյոյո (լող) – 55

9. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 50

10. Սեբաստյան Լեբ (ավտոարշավ) — 47

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳ նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրերի արդյունքները ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Ես չեմ որոշում, թե ով պետք է ընդգրկվի լավագույն տասնյակում’