‘Սեյրան Օհանյանը մեկնում է Հունաստան’

719

Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 19-ին Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի «հեղափոխության» արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ‘