‘«Սենդի» փոթորիկը հեռանում է դեպի Կանադա ‘

947

«Սենդի» փոթորիկը կամաց-կամաց տեղափոխվում է դեպի կանադական սահման՝ իր ետևից թողնելով ավերածություններ ու զոհեր: ԱՄՆ-ում փոթորիկն առնվազն 48 ամերիկացու կյանք է խլել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մեծ մասը զոհվել է քամու տապալած ծառերի տակ ընկնելուց: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել առնվազն յոթ միլիոն մարդ՝ տասնհինգ նահանգներում: Նախկինի պես՝ չեն աշխատում Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների ԱԷԿ-ների միջուկային ռեակտորները, որոնց աշխատանքը դադարեցվել էր փոթորկի պատճառով: Նյու Ջերսիի հյուսիսում չորս քաղաքներ դեռևս ջրի մեջ են: Առափնյակի երկայնքով հիմնականում խափանված է երկաթուղային հաղորդակցությունը: Նյու Յորքում էլեկտրահաղորդիչ գծերի և քաղաքային ենթակայաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել առնվազն հինգ հարյուր հազար մարդ: Բացի այդ՝ քաղաքում դեռ չի գործում մետրոն, իսկ վերգետնյա երթևեկությունը մասամբ է վերականգնվել: Նյու Յորքի և Նյու Ջերսիի միջազգային օդանավակայաններն այսօր նույնպես մասամբ կվերսկսեն թռիչքները, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հալեպի մոտակայքում առեւանգված հայերի անունները’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում շոկոլադե հագուստների ցուցադրություն է անցկացվել (Ֆոտոշարք)’