‘Սենսացիոն բացահայտում. «Մայամի» հյուրանոցը պոռնկատուն է եղել’

1367

Հիմնադրման օրվանից «Մայամի» հյուրանոցային համալիրն օգտագործվել է որպես պոռնկանոց։ Համենայն դեպս, այն մշտապես տրամադրվել է մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար, հայտնում է «Փաստինֆոն»:

Ըստ աղբյուրի, «Մայամի» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում, որը հիմնադրել է Վոլոդյա Ավայանը 1999թ.և փաստացի ղեկավարել այն: Հիմնադրման օրվանից «Մայամի» հյուրանոցային համալիրում որպես փոխտնօրեն է աշխատել Վ.Ավայանի եղբորորդին՝ Ջոնիկ Ավայանը։ Քրեական գործի նյութերի համաձայն, վերջինս իր հորեղբոր հետ նախնական համաձայնությամբ, հյուրանոցային համալիրը տրամադրել է նշված հյուրանոցի բակում կանգնած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ ու պարագաներ:

Ավելին, պարզվում է մարմնավաճառները հաճախորդների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հենց Ջ. Ավայանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում։ Մասնավորապես, 2010թ. հունիս ամսից մինչև 2012թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում նրա ավտոմեքենան կայանել է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրի բակում և թույլատրել մարմնավաճառներից` յուրաքանչյուրին 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, նստել ավտոմեքենայի մեջ եւ հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո «Մայամի» հյուրանոցային համալիրում զբաղվել պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով Վ. Ավայանի համար:

Կատարած հանցավոր արարքների համար Վոլոդյա և ՋոնիկԱվայանները ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով և որպես խափանման միջոց է կիրառվել անձնական երաշխավորություն:

Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Ընդդիմադիր քաղաքապետը ամեն ինչ կանի, որ սխալներ չլինեն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մոտ 6 մլն դոլարի ունեցվածք (Փաստաթղթեր)’