‘Սեն-Դենիում ոստիկանական հատուկ գործողությունն ավարտվել է’

1070

Փարիզի Սեն-Դենի արվարձանում Փարիզի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչներին ձերբակալելու՝  ոստիկանական հատուկ գործողությունն ավարտվել է: Այդ մասին կառավարության նիստից հետո տեղեկացրել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լը Ֆոլը:

Սակայն Սեն-Դենին, որտեղ տեղական ժամանակով ժամը 04:30-ից  ինտենսիվ փոխհրաձգություն էր տեղի ունենում, շարունակում է շրջափակված մնալ: Դադարեցված է երթևեկությունը, խանութները փակ են, շտապ կարգով հարակից տներից տարհանված բնակիչներն էլ, ըստ ամենայնի՝ դեռ շուտով չեն կարողանա վերադառնալ իրենց տները:

«Ոստիկանությունը ստիպված է զգուշություն դրսևորել: Ահաբեկչությունը կազմակերպելու մեջ կասկածվող անձինք կամ ոչնչացվել են զինված դիմակայության ընթացքում, կամ ձերբակալվել են և այժմ հարցաքննվում են: Սակայն չի կարելի բացառել նոր միջադեպերի հավանականությունը: Բոլորս պահպանում ենք զգոնություն»,- ТАСС-ի թղթակցի հետ զրույցում նշել է Փարիզի դատախազության ներկայացուցիչը:

Սեն-Դենիի գործողության արդյունքում ահաբեկչության մեջ կասկածվող երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ մի մահապարտ կին, որը գրոհի պահին հասցրել է գործի դնել պայթուցիկ սարքը, յոթ հոգի ձերբակալվել են:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. «Այո»-ի շտաբը զանգվածաբար դրդում է մարդկանց քրեական հանցագործության’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հիմքեր կան՝ հոսանքի սակագինը իջեցնելու համար ‘