‘Սեուլը Փհենյանին առաջարկել է ռազմական բանակցություններ անցկացնել’

2152

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկել է ռազմական ներկայացուցիչների բանակցություններ անցկացնել՝ Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու նպատակով:

Երկու պետությունների միջև երկխոսությունը վերականգնելու գաղափարն առաջ է քաշել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Գերմանիա կատարած այցի ընթացքում:

Եթե Փհենյանը համաձայնի այդ առաջարկին, բանակցությունները կանցկացվեն երկու պետությունների միջև ապառազմականացված գոտում:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, թե դրական պատասխան են ակնկալում ԿԺԴՀ-ից: Ենթադրվում է, որ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 21-ին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Մաթեւոսյան. Խաղաղության սպասումով’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը գեյերին անվանել է սատանաներ և հայտարարել, որ Չեչնիայում դրանք չկան’