‘Սեռական օրգանը նկարելու և կայքերում տեղադրելու համար գիտությունների թեկնածու Գագիկը դատապարտվել է կալանքի’

1401

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Սակայն  ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո միայն գիտությունների թեկնածուն կկալանավորվի:

Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը և դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել և  հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։ Նա  այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաև  պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տևողությամբ տեսանկարահանված ձայնագրություն:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի դատարանը որոշել է «Նաիրիտից» բռնագանձել 107,95 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Ծեծկռտուք Վանաձորի զորամասում. 22-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է հոսպիտալ’