‘Սերբիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան’

717

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Սերբիայի Հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը։ Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, այցի շրջանակներում Սերբիայի արտգործնախարարը կմասնակցի Հայ-սերբական գործարար համաժողովին: Մարտի 10-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։ Նույն օրը Սերբիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախորդ հոդվածը‘Պուտին. Ռուսաստանը չի կարող անտեսել Ղրիմի օգնության կոչերը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթիին» պատրաստ է €200 մլն վճարել Մեսսիի համար’