‘Սերգեյ Կարյակինը՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող’

1509

Մոսկվայում ավատվեց շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը, որի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը: Վերջին տուրի կենտրոնական պարտիայում Կարյակինը սպիտակներով 42-րդ քայլին հաղթեց Ֆաբիանո Կարուանային և 8.5 միավորով գրավեց առաջին տեղը: 

Վերջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը միավորը կիսեց Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Անիշ Գիրին՝ Վեսելին Թոփալովի:

Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր

  • Սերգեյ Կարյակին  — Ֆաբիանո Կարուանա՝ 1:0
  • Հիկարու Նակամուրա  — Լևոն Արոնյան՝ 0.5:0.5
  • Պյոտր Սվիդլեր — Վիշվանաթան Անանդ՝ 0.5:0.5
  • Անիշ Գիրի — Վեսելին Թոփալով՝ 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակ

  1. Կարյակին — 8.5 միավոր
  2. Կարուանա — 7.5
  3. Անանդ — 7.5
  4. Նակամուրա — 7
  5. Արոնյան — 7
  6. Գիրի — 7
  7. Սվիդլեր — 7
  8. Թոփալով — 4.5

Այսպիսով, 2016-ի նոյեմբերի 10-30-ը, Նյու-Յորքում տեղի կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի և Սերգեյ Կարյակինի միջև:

Նախորդ հոդվածը‘Շիրմաքար՝ Դոնալդ Թրամփի համար’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող’