‘Սերժ Սարգսյանը Արա Սահակյանին դեսպան է նշանակել ‘

1974

Այսօր Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արա Սահակյանին նշանակել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա): Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Վասիլի Ղազարյանին ազատել է Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Վասիլի Ղազարյանը Ղազախստանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2008-ի օգոստոսին, համատեղության կարգով նաեւ Ղրղզստանում ՀՀ դեսպան` 2009-ի հոկտեմբերին, նույն տարվա դեկտեմբերին նաեւ Աֆղանստանում ՀՀ դեսպան:

Հիշեցնենք նաեւ, որ քաղաքական դաշտում արդեն տեւական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում` նախկին ընդդիմադիր Արա Սահակյանին դեսպան նշանակելու վերաբերյալ: 

Նախորդ հոդվածը‘Դոնեցկյան կարաոկե-բարը կապ չունի Ուկրաինայի դրոշը հետույքով պահող աղջկա հետ’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի օդանավակայանում փորձել են խուզարկել Սողոմոնյան կղզիների վարչապետին’