‘Սերժ Սարգսյանը «ընտրողներին բաժանվող նյութերի» վրա ծախսել է շուրջ 9 միլիոն դրամ’

870

Փետրվարի 8-ի դրությամբ՝ հանրապետության նախագահի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկությունների համաձայն՝ Հրանտ Բագրատյանի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 11.300.000 դրամ (ելքեր՝ 5.880.100), Պարույր Հայրիկյանինը՝ 1.024.000 (ելքեր՝ 783.900), Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ 72.000.000 (ելքեր՝ 57.301.880), Անդրիաս Ղուկասյանինը՝ 4.100.000 (ելքեր՝ 4.091.240), Սերժ Սարգսյանինը՝ 99.399.600 (ելքեր՝ 74.139.046) և Վարդան Սեդրակյանինը՝ 700.000 (ելքեր՝ 520.000): Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական հիմնադրամ չի բացել:

Ադրիաս Ղուկասյանը գումարների մեծ մասը ծախսել է գովազդային պաստառների տեղադրման վրա, Հրանտ Բագրատյանը՝ տեսահոլովակների տեղադրման ու արտաքին գովազդի վրա, Պարույր Հայրիկյանը՝ քարոզչական տեսասկավառակների ու գրքույկների թողարկման, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ գովազդային պաստառների տեղադրման ու եթերում վճարովի քաղաքական գովազդի համար, Վարդան Սեդրակյանը՝ ասուլիսների նկարահանումների ու քարոզչական տպագիր նյութերի վրա:

Սերժ Սարգսյանի հիմնադրամը ընտրողներին բաժանվող նյութերի (բլոկնոտ, դրոշ, վզնոց և այլն) համար միայն ծախսել է շուրջ 9 միլիոն դրամ: Մնացած գումարը հիմնականում ծախսվել է պաստառների տպագրության, վահանակների վարձակալության, պաստառի համար տուրքի ու տարածքների վարձակալության վրա: 

\"\"

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. «Ռեալին» հաղթելու համար շատ հարմար պահ է’
Հաջորդ հոդվածը‘Վաղը կնշվի «Հարցուպատասխանի» երկրորդ համարի ծնունդը ‘